11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ծառուկյանը նոր ”մեսիջ” է ուղարկում

Օրերս ԲՀԿ առաջնորդի արած հայտարարությանն այսօր հետեվեց մեկ ուրիշը. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոր հայտարարություն է տարածել, որտեղ նշում է. «թե իշխանության, թե ընդդիմության  խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը»:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի   հայենակիցներ,

Ինչպես ես  բազմիցս ասել եմ, մեր բոլորի,  եւ  անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու  մեջ: Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե  պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել,  ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ եւ կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում:

Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որեւէ  բարի տեղ  չտանող ուղղություն է: Դժվար չէ  պատկերացնել, թե  այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը եւ առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ:

Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից  յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության  խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ