23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բելաջիոյի Գրիշն ու Կարամելի Հարութը ևս լքեցին Ծառուկյանին

 ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) և Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ): 

ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատգամավորներից ստացել է գրություններ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

1. ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է՝ որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:

2. ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր:

Պատգամավորները իրենց դիմումներն արդեն ուղարկել են ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ