29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավարտվում է Աբդուլլահ Գյուլի` ֆուտբոլային հանդիպումով սկսված քաղաքականությունը. EURONEWS-ի թուրքական ծառայություն

Նախօրեին ՀՀ նախագահը ՀՀ ԱԺ նախագահին ուղղված նամակով հայտնել էր 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արտգործնախարարների կողմից ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու իր որոշման մասին: Դա մեծ արձագանք գտավ թուրքական մամուլում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Շուրջ 4 տասնյակ թուրքական լրատվամիջոցներից բացի թեմային անդրադարձել է նաև «Euronews»-ի թուրքական ծառայությունը: Վերջինս տեղեկացնում է Սերժ Սարգսյանի որոշման մասին` զերծ մնալով նախագահի խոսքից որևէ մեջբերում անելուց: Փոխարենը լրատվականn ավելի ընդարձակ անդրադարձ է կատարում վերոհիշյալ արձանագրությունների նախապատմությանը:

Մասնավորապես նշվում է, որ արձանագրությունները ենթադրում էին ներկայիս միջպետական սահմանի ճանաչումը երկու երկրների կողմից և փոխադարձ նախաձեռնությամբ այդ սահմանի բացումը` համաձայն միջազգային օրենքով կնքված պայմանագրերի: Նաև հիշեցնում է, որ արձանագրությունների նախանշած գործընթացի շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան պարտավորվել էին հավատարիմ մնալ «հավասարության, անկախության, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության» սկզբունքներին:

«Արձանագրությունները տարիներ շարունակ Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում սպասում էին իրենց վավերացմանը: Մինչդեռ կողմերից յուրաքանչյուրը ակնկալում էր, որ մյուս երկիրը կանի առաջին քայլը վավերացման համար: Հայաստանը պահանջում էր, որ արձանագրությունների վավերացումից առաջ բացվեր Ալիջանի սահմանային անցակետը, իսկ Թուրքիան, Ադրբեջանի ճնշման տակ, հայտնում էր, որ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարողանա կարգավորվել: Արձանագրությունները չկարողացան կյանքի կոչվել ղարաբաղյան խնդրի պատճառով»,- գրում է «tr.euronews.com»-ը` հիշեցնելով 100 ամյակի առթիվ երկու երկրների նախագահների փոխադարձ հրավերները: Լրատվամիջոցը խուսափել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումից և նշել է` «1915-ի դեպքեր»:

Մեջբերում է արվել նաև Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի` twitter միկրոբլոգում կատարած գրառումը` ՀՀ նախագահի որոշման վերաբերյալ:

Վերջում կայքը եզրակացնում է, որ Սերժ Սարգսյանի այս որոշումը չի նշանակում, թե Հայաստանը չեղյալ է համարում իր ստորագրությունը, բայց սա նշանակում է, որ արձանագրություններն անորոշ ժամանակով արխիվացվում են:

«Սա որոշ իմաստով նշանակում է, որ ավարտվում է Աբդուլլահ Գյուլի` ֆուտբոլային հանդիպումով սկսված քաղաքականությունը»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ