23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Я тебя породил, я тебя и убью» /վիդեո/

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ծնվել է Բաղրամյան 26-ում՝ Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ: Եվ հիմա я тебя породил, я тебя и убью»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա նշեց, որ նախագահի ելույթից հետո իր մոտ հարց է առաջացել, թե արդյոք ուղերձը, որ հիմա քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները, կտարածվի բոլորի վրա: 

 Henaran.am-ի հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականության և ԲՀԿ-ը ղեկավարելը հնարավոր համարում է, Արզումանյանը պատասխանեց. «Ինչ-որ հայտարարություններ արվել են, իր գործն է, բայց չեմ կարծում, որ հասարակության հիշողությունն այդքան կարճ է, ու հասարակությունը կարող է նման մարդու վերադարձը ողջունել: Հասարակությունը դեռ չի մոռացել «մարտի մեկը», «հոկտեմբերի 27-ը» և այլ դրվագներ իր կառավարման տարիներին»:

Արզումանյանի համոզմամբ՝ վերջին ներքաղաքական զարգացումների միջոցով մեկնարկ տրվեց հերթական ընտրություններին, և հիմա ԲՀԿ-ը քաղաքական դաշտում հանդես է գալու որպես ընդդիմադիր կուսակցություն: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ