15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև փոխհրաձգությունից հետո Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկել լարվածության թուլացման համար. Զախարովա

Ռուսաստանն անհապաղ միջոցներ է ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև փոխհրաձգությունից հետո, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար։

«Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի կողմից փոխադարձ զսպվածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումը», – ասել է Զախարովան։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ