28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փաստացի մեր աչքի առջև տեղի է ունենում հերթական դավաճանությունը»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեռ մի քանի օր առաջ էինք տեղեկացրել այս դավաճանների լկտի պահվածքի իրական պատճառների մասին։ Հիշեցման կարգով նշեմ, որ դրանք միտված էին ժողովրդին շեղելու սպասվող աղետներից։ Ցավոք սրտի իշխանական ծաղրածուների կրկեսային ներկայացումները շարունակական բնույթ են ունենալու, իսկ այդ ներկայացումներին համընթաց Ադրբեջանը իրականացնելու է լուրջ ու վտանգավոր քայլեր` Հայաստանի և Արցախի դեմ։

Այս ամենի ֆոնին պետք է նշել, որ այս իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ՆԱՏՕ֊ի հետ մասնակցել զորավարժությունների , որը վտանգավոր է Հայաստանի և Արցախի գոյության համար։

Հակահայկական քաղաքականություն վարող իշխանականներն ամեն օր մի նոր բան են հնարում, օրինակ` ընդդիմադիրներին քաղաքական հետապնդումների են ենթարկում, քրեական գործեր են հարուցում, նախկինների կառուցաց բանակն են փնովում, մի խոսքով անում են ամեն ինչ` մարդկանց ուշադրությունը սահմանային լարվածությունից շեղելու համար։

Պետք է նշել նաև, որ ԵՄ դիտորդների ներկայությամբ ադրբեջանցիները կարողանում են վարել ագրեսիվ քաղաքականություն, հետաքրքիր է` ո՞րն է ԵՄ դիտորդների իրական առաքելությունը…

Փաստացի մեր աչքի առջև տեղի է ունենում հերթական դավաճանությունը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ