13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ը դեռ կորոշի

Դեռևս հայտնի չէ, թե «Օրինաց երկիր» կուսակցությունը կմասնակցի եռյակի հրավիրած հանրահավաքին, որ կայանալու է փետրվարի 20-ին, կմասնակցի, թե ոչ, և կոալիցիան նախկին գործընկերներից ում կաջակցի՝ ՀՀԿ-ին, թե ԲՀԿ-ին: «ՕԵԿ-ը մինչ այդ քաղխորհրդի նիստ կհրավիրի, նախապես փետրվարի 19-ին է պլանավորված, մեր բոլոր դիրքորոշումները, մոտեցումները կքննարկվեն ու կներկայացվեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: 

Նրա խոսքով՝ բոլոր վերջին զարգացումների հետ կապված հարցերը քննարկվելու են քաղխորհրդի նիստում: Հարցին, թե խմբակցությունում քննարկվում են վերջին ներքաղաքական զարգացումները, նա ասաց, որ  խմբակցությունում, բնականաբար, այս գործընթացներն անընդհատ քննարկվում են, սակայն կուսակցության պաշտոնական դիրքորոշումը հայտնի կլինի հետագայում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ