15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մտահոգված եմ բոլոր միջադեպերով, որոնք կարող են մտահոգիչ թվալ ժողովրդավարության տեսանկյունից. Ռուստամ Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ծանոթ չի Ալեն Սիմոնյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներին, հետևաբար, չի մեկնաբանի այն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, թե վերջին շրջանում կուսակցական հարցերով որևէ ձևաչափում ներգրավված չէ և որևէ քննարկման չի մասնակցում։

«Բոլոր միջադեպերով, որոնք կարող են մտահոգիչ թվալ ժողովրդավարության տեսանկյունից, մտահոգվում եմ», – ասաց ՊԵԿ նախագահը։

Հիշեցնենք՝ Կասկադում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։

Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ալեն Սիմոնյանին, ասել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է բռնել քաղաքացու ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալեն Սիմոնյանի հրահանգը, իսկ վերջինս մոտեցել է քաղաքացուն, հայհոյանք հնչեցրել և թքել քաղաքացու վրա։

Միջադեպի մասին խոսել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ