24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՔՊ-ական պատգամավորին զրկել են վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով․ «Հրապարակ»

«ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի մասնակցությամբ, ըստ մեզ հասած լուրերի, վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Նա զրկվել է վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով: Պատմում էին, որ պատգամավորն իր մեքենայով տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին ու ընկել է պարեկների թակարդը։

Պատգամավորը երեկ մեր հարցին ի պատասխան սկզբում «սուխոյ ատկազ» եկավ` հերքելով փաստը, հետո վերադարձավ եւ պատմեց, թե իբր դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին, սակայն վարորդական իրավունքից զրկել են ոչ թե խմածության պատճառով, այլ այն, որ չի կատարել ավտոտեսուչի հրահանգը՝ չի փչել խմածության սարքով եւ այլն»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ