20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔՊ-ականների երեկվա պահվածքը անձամբ հրահանգել էր Փաշինյանը․ «Հրապարակ»

Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովում ՔՊ-ականների երեկվա պահվածքը, մեր տեղեկություններով, հրահանգվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Վարչապետն է հանձնարարել, որ հնարավորինս մեծ թվով ՔՊ-ական պատգամավորներ մասնակցեն նիստին եւ թեկուզ սադրանքների գնով` մեծ շոու ստանան, որը հանրությանը մի քանի օր էլ կշեղի սահմանային իրավիճակից, մասնավորապես Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացման փաստից։

Որքան էլ զարմանալի է, բայց ՔՊ-ական պատգամավորներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, երեկ մեր լրագրողի հետ մասնավոր զրույցում տարակուսել է գործընկերների պահվածքից, երբ 20-30 հոգով հարձակվել էին ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի վրա, ու խոստովանել է, որ խնդիրը տեսարան ապահովելն է։ «Շոուի կարիք կա»,- ասել է նա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ