24 Հունվարի, Saturday, 2026
KFC

No comment. Իշխան Զաքարյան /ֆոտո/

Ազգային ժողովի նախորդ քառօրյային Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը բացակայում էր: Քննարկվում էր ՎՊ հաշվետվությունը, և պատգամավորները պահանջում էին, որ ՎՊ նախագահն այն ներկայացնի ու պատասխանի իրենց հարցերին, սակայն Ի. Զաքարյանն արձակուրդում էր: 

Ըստ մամուլի՝ նա այդ ընթացքում Ղարաբաղում էր: Այսօր Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ ՎՊ նախագահն արդեն վերադարձել է արձակուրդից, նա Վիկտոր Դալլաքյանի հետ զբոսնում էր Ազգային ժողովի տարածքում:

Նկատենք, նախկինում Իշխան Զաքարյանը ԲՀԿ անդամ էր: Փորձեցինք չճշտել` ինչպես է նա գնահատում վերջին ներքաղաքական զարգացումները: Զաքարյանը անվտանգության աշխատակիցների միջոցով փոխանցեց` մեկնաբանություններ չի տալիս:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ