30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե չեն կարողանում հայ ժողովրդին և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել, ուրեմն պետք է ինչ-որ բան հրահրեն ու շոուն ամեն գնով գլուխ բերեն. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին բերման ենթարկելը և ձերբակալելը` ՀՀ-ից նոր տարածքներ հանձնելու թեման շեղելու հուսահատ փորձ է:

Նույնիսկ դեմոկրատիայից հեռու Թուրքիայում մեջլիսում, ընդդիմադիր պատգամավորների հետ ծեծկռտուքներից հետո խնդիրներն արագ հարթվում են: Մեզ մոտ անպատճառ պետք է ձերբակալեն, եթե ընդդիմադիր է, իսկ ուսապարկերին ամեն ինչ կարելի է:

Անվերապահ աջակցություն եմ հայտնում Մհեր Սահակյանին, վստահ լինելով, որ նրան հասցրել են հավասարակշռությունից հանել` շոու սարքելու նպատակով:

Եթե չեն կարողանում հայ ժողովրդին և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել, ուրեմն պետք է ինչ-որ բան հրահրեն ու շոուն ամեն գնով գլուխ բերեն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ