12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խաղաղության պետք է հասնել ոչ թե զենքի, այլ բանակցությունների միջոցով. Վրաստանի ԱԺ նախագահ

«Վրաստանը և Հայաստանը համակարծիք են այն հարցում, որ տարածաշրջանում խաղաղության հարկավոր է հասնել ոչ թե զենքի, այլ բանակցությունների միջոցով»,-այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրաստանի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: «Մենք քննարկել ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և համակարծիք ենք այն հարցում, որ տարածաշրջանում պետք է լինեն բարեկամության վրա հիմնված հարաբերություններ, որ սպառազինությունների մրցավազքը պետք է դադարի և խաղաղության պետք է հասնել ոչ թե զենքի, այլ բանակցությունների միջոցով»,- նշեց Ուսուպաշվիլին:

Նա Վրաստանի անունից ցավ հայտնեց Գյումրիի ողբերգության կապակցությամբ:
Ուսուպաշվիլին նաև գոհունակությամբ ընդգծեց, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական խմբերի միջև առկա է սերտ աշխատանքային համագործակցություն, ինչը նպաստելու է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը և տարբեր հարցեր քննարկելու համար հնարավորություն է տալիս:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ