23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Դա էլ իր վախճանը պետք է ունենար /վիդեո/

“Ես կարծում եմ, երբ որ արդեն ուսումնասիրությունները կավարտվեն, այդ ժամանակ նաև կասվի ձեզ, հանձնարարվել է աշխատակազմին, կներկայացնենք կզեկուցեն, այնուհետև ես կասեմ”,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ պատասխանելով հարցին`  ինչպես են անհարգելի դառնալու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայութուններն ԱԺ նիստերից, եթե մինչև հիմա դրանք հարգելի են եղել:  

Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո մեկնարկեց  Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց: ԱԺ նախագահը նշեց, որ բացակայությունների վերաբերյալ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլև բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ կապված են ուսումնասիրություններ լինելու:  

“Կներկայացվի, կքննարկվի, ձեզ էլ տեղյակ կպահվի, ուսումնասիրությունը բևեռված չէ, բոլոր խմբակցություններին է վերաբերում,  տեղեկանքը կպատրաստվի ու կներկայացվի”: 

Արդյոք սա քաղաքական հետապնդում չէ Ծառուկյանի նկատմամբ, հարցրին.

“Քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի, միշտ էլ ես ու քաղաքական այն թիմը, որ ներկայացնում եմ, փորձել ենք այնպես անել խորհրդարանում, որպեսզի լարվածություն չառաջանա, համագործակցություն լինի, բայց դա էլ իր վերջն ու վախճանը պետք է ունենար”:

Ինչ վերաբերում է եռյակի հանրահավաքին, որ հրավիրված է փետրվարի 20-ին, Սահակյանն ասաց. “Ես չեմ մասնակցելու այդ հանրահավաքին: Տագնապների կողմնակից չեմ, որ մտածեմ, ինչ է լինելու, ժողովրդավարական գործիք է դա”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ