07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա լուրջ սցենար է

“Սա լուրջ, մեծ սցենար է՝ մշակված վարչախմբի վերարտադրման համար, և հիմնական խաղացողները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ մեկնաբանելով ստեղծված ներքաղաքական ճգնաժամը:

“Այստեղ Գագիկ Ծառուկյանը որևէ դերակատարում մեծ հաշվով չի ունենա, ուղղակի նրան խաղացնում է Քոչարյանը: Հիմա թե ինչ արդյունքի կհասնենք, կյանքը ցույց կտա”,-նկատեց նա:

Մակեյանն  անընդունելի է համարում անձնական վիրավորանքների դաշտ մտնելը. “Իմ վերաբերմունքը ԲՀԿ-ի նկատմամբ պարզ է. մեծ հաշվով Ծառուկյանին ներդրել են՝ ընդդիմադիր դաշտը վերահսկելու համար: Երկրի ամենավատ վիճակը սկսվեց այն պահին, երբ օլիգարխիան մտավ ընդդիմություն Լևոն Տեր-Պետրոսյանի բարի կամքով”:

Հնարավոր է փետրվարի 20-ին կայանալիք եռյակի հանրահավաքին հաջորդեն նստացույցերը, ապա նաև “մարտի մեկ” կրկնվի, Մակեյանը պատասխանեց.

“Քանի որ այս ծրագրի գինը շատ թանկ է, այսինքն՝ մարդիկ կան, որ ուզում են՝ որքան հնարավոր է շատ իշխանությունը պահել, և այս պարագայում վախենում եմ, որ ոչինչ բացառված չի լինի: Ուղղակի պետք է բոլոր կողմերը հասկանան, որ դրա գինը պետության խարխլումն է:

Ցավում եմ, որ եռյակը հանրահավաքի օրն ընտրել է փետրվարի քսանին, որը ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքի օրն է: Հիմա օլիգարխիան է սկսում, իսկ այն ժամանակ ժողովուրդն էր սկսում”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ