23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Փետրվարի 20-ին ժողովուրդը կհայտարարի իր որոշման մասին.Վահե Էնֆիաջյան

Րոպեներ առաջ առաջնորդվելով օրենքի պահանջով`  Ազգային Ժողովի ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛, ՛՛Ժառանգություն՛՛ և ՛՛Հայ Ազգային Կոնգրես՛՛ խմբակցությունների անունից պետական գերատեսչություններին պատշաճ կարգով տեղեկացրեցինք, որ ս/թ փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ին,  Ազատության հրապարակում հրավիրում ենք համազգային մեծ հավաք:

Մենք վստահ ենք, որ պահն է ասելու` վե՛րջ արտագաղթին, վե՛րջ աղքատությանը, վե՛րջ ամեն օր ժողովրդին կրկին ու կրկին հուսախաբ անելուն և անդունդը գցելուն:
Հրավիրվում է համազգային խորհրդակցություն, որպեսզի լսվի ժողովրդի խոսքը, քննարկվի ժողովրդի հետ մեր միասնական գործողությունների հետագա ընթացքը:

Փետրվարի 20-ին ժողովուրդը կհայտարարի իր որոշման մասին: Եվ ինչպես ժողովուրդը կորոշի, այդպես էլ կլինի: Կրկին հիշեցնեմ, որ մեր յուրաքանչյուր գործողություն լինելու է Սահմանադրության և օրենքի տառին համահունչ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ