22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է ավելի քան 300 մլն դոլար․ Քերոբյան

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է շուրջ 320 մլն դոլար։ Խոսքը հիմնականում ներմուծման մասին է։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը, ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման համար սահմանը բաց է։ Միեւնույն ժամանակ, Թուրքիայի սահմանը հայկական ապրանքների արտահանման համար շարունակում է փակ մնալ։ «Թուրքիան ընտրովի է բացում սահմանը։ Մասնավորապես, հայկական ապրանքների որոշակի կատեգորիաների համար, որոնք կարեւոր են նրա տնտեսության համար։ Մնացած ապրանքների համար շուկան փակ է։ Այնպես որ, այսօրվա դրությամբ Հայաստանից Թուրքիա ապրանքների արտահանումը գերազանցապես անհնար է։ Թուրքիան այդպես էլ սահմանը չբացեց հայկական ապրանքների համար։ Այս պայմաններում թուրքական շուկայում հայկական ապրանքների պոտենցիալը գնահատելն անիմաստ է եւ անհնար»,-խոստովանեց Քերոբյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ