23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Շատ մեծ է ռազմական էսկալացիայի հավանականությունը Հայաստանի և Արցախի սահմանին». Փաշինյան

Կարծում եմ, որ հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղի, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և իհարկե, կան որոշակի այլ տվյալներ», – ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է զսպման մեխանիզմներին՝ վարչապետն ասաց, որ ՀՀ-ն չի, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և դա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին։

«Միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է վտանգը նոր էսկալացիայի, և հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն», – ասաց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ