11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Ցավում եմ”

“Մենք մարտահրավեր չենք նետել, մենք իր ուղարկած գնդակը, որ ինքն ասում էր՝ գնդակն ուղարկել եմ իշխանությունների դաշտ, տշել ենք, որ ինքը վազելով հասնի այդ գնդակին: Դեռ չի հասել: Սա մեկ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ընդունել է ՀՀԿ-ի մարտահրավերը:

“Երկրորդը՝ Ծառուկյան Գագիկ քաղաքական երևույթի վերաբերյալ երեկ մենք շատ հստակ, նորմալ, ամբողջական գնահատական տվել ենք, և ևս մեկ անգամ գնահատական տալու կարիք չկա, որովհետև արդեն ամեն ինչ շատ պարզ, հստակ, մատչելի, հասկանալի, նույնիսկ իրեն հասկանալի լեզվով ասվել է:

Եվ երրորդ՝ մենք այսօր ևս մեկ անգամ ականատես եղանք, որ հերթական անգամ նրան հրամցրին պատրաստի տեքստ՝ տարբեր գրողների կողմից, և նա հերթական անգամ ընթերցեց այդ տեքստը՝ էլի ոչինչ չհասկանալով: Ցավում եմ, որ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը էլի տեքստ կարդաց՝ ու էլի չհասկանալով խոսեց”,- արձագանքեց Շարմազանովը:

Նա շեշտեց, որ որևէ մեկի մտքով չպիտի անցնի, որ կարելի է օրենք խախտել և անպատասխան մնալ: “Մենք բացառապես օրինական պայքարի կողմնակից ենք, դրա համար ամեն ինչ պետք է լինի օրինականության դաշտում”,- նշեց ՀՀԿ խոսնակը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ