29 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Անհնար է սատարել մեկին ,ով բանակցային բովանդակությունն իմանում է Ալիեւից՝ անվանելով նրան կառուցողական». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Անհնար է սատարել մեկին ,ով բանակցային բովանդակությունն իմանում է Ալիեւից՝ անվանելով նրան կառուցողական։

Ասում են, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ վարելու ընթացքում, ինչու՞ Սերժ Սարգսյանը չկանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին։

Դրանով իրենց արեւին փորձում են թակարդը գցել Սերժ Սարգսյանի թիմին։

Էդ հարց տվողներին մի հարց էլ ես տամ»։

Եթե Նիկոլն այդքան հայամետ բանակցբւթյուններ էր վարում, բա ինչու՞ նույն Տեր-Պետրոսյանը չսատարեց նրան,ավելին նրան անվանեց «ազգակործան պատուհաս»։

Սերժ Սարգսյանի թիմը չի կարող սատարել Արցախն ու Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը թուրքերի առջեւ «մատաղ անող» կապիտուլյանտներին ու ազգակործան պատուհասներին»։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ