23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բնակչության սոցիալական վիճակի բարելավումը, կենսամակարդակի բարձրացումը, աղքատության հաղթահարումը եղել են պետության կողմից վարվող քաղաքականության գերակայությունների շարքում». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Երբեք թույլ չեմ տա հետընթաց որևէ բնագավառում». ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան

Այս կարգախոսով է առաջնորդվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բարեփոխումների և պետականաշինության
տասը տարիների ընթացքում։

2008-2018 թվականներին կատարված աշխատանքներից կարևոր է առանձնացնել սոցիալ-տնտեսական զարգացման շրջանը։

Տնտեսությունը դիմակայել է ֆինանսա-տնտեսական ճգնաժամին, վերականգնվել և արձանագրել է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշներից բարձր աճ։

Բնակչության բարեկեցության առումով տնտեսական աճը կամ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները առավելապես կարևոր են դրանց՝ զբաղվածության և եկամուտների վրա ունեցած ազդեցությամբ: Այս մասով, բացի զուտ տնտեսական մեխանիզմների գործունեությունից, էական դեր է խաղացել նաև աշխատանքի շուկայի կարգավորման և եկամուտների վերաբաշխման ուղղությամբ պետության կողմից վարած քաղաքականությունը:

Տնտեսության կառուցվածքի փոփոխությունները Հայաստանում հանգեցրել են ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածության աճին և ոչ ֆորմալ զբաղվածության կրճատմանը: Նման զարգացումները բերել են վարձու աշխատողների բարեկեցության աճին: Հայաստանում վարձու ֆորմալ զբաղվածների թիվը ներկայումս կես միլիոն մարդուց ավելի է:

2016 թվականին, 2006 թվականի համեմատ, ֆորմալ հատվածում որպես վարձու աշխատող զբաղված աշխատողների թիվը ավելացել է շուրջ 100 հազար մարդով, իսկ ֆորմալ ինքնազբաղվածներինը՝ 30 հազար մարդով: Այս փոփոխություններին զուգահեռ տարեց-տարի նվազել է զբաղվածության ոչ ֆորմալության աստիճանը:

Օրենքով սահմանվող նվազագույն (զուտ) աշխատավարձը 2017 թվականին կազմել է 55,000 դրամ՝ 2006 թվականի 15,000 դրամի դիմաց: Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը անվանական արտահայտությամբ ավելացել է շուրջ 3 անգամ, ինչը մեծապես նպաստել է ըստ եկամուտների հաշվարկվող աղքատության նշանակալի կրճատմանը:

Տնտեսության զարգացումը, զուգակցվելով նվազագույն աշխատավարձի ուղղությամբ վարած քաղաքականությամբ, նպաստել է բնակչության միջին եկամուտների աճին և ըստ եկամուտների հաշվարկվող աղքատության մակարդակի նշանակալի կրճատմանը։

Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը էապես խոչընդոտեց սոցիալական քաղաքականության արդյունավետ իրականացմանը՝ սահմանափակելով պետության ֆիսկալ հնարավորությունները, սակայն ձեռնարկված քայլերի ու իրականացված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել պետական աջակցության օգնությամբ մեծացնել բնակչության առավել խոցելի խավերի սոցիալական պաշտպանվածությունը և ճգնաժամի սոցիալական հետևանքներին հնարավորինս դիմակայելու հնարավորությունները»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ