07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե հայերը թեկուզ մեկ շրջան հանձնեին, սահմանը կարող էր բացվել. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել էր Թուրքիայի ոչ մահմեդական համայնքների հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթաքցքում Դավութօղլուն պատասխանել է համայնքների ներկայացուցիչների հարցերին և հանդես եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «haberturk.com»-ին հղումով:

Հայկական հարցի շրջանակներում Թուրքիայի վարչապետը մասնավորապես հետևյալն է ասել. «Հայկական սփյուռքը մեզ համար թշնամի չէ, այն մերն է: Նրանք այստեղից են գնացել: Նրանք պետք է ոչ թե դրսում, այլ այստեղ լինեն: Սփյուռքի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է: Մենք զգում ենք հայերի ցավը: Մենք բոլորս պիտի դեմ լինենք ատելության խոսքերին: Հայաստանի, Իսրայելի և Հունաստանի հետ ծագած խնդիրները բացասաբար են ազդում նաև Թուրքիայում բնակվող կրոնական փոքրամասնությունների վրա: Օտարացման հիմնական պատճառը քաղաքական մտածելակերպն ու լեզուն են: Հարկավոր է փոխել դրանք: Ես կլուծեմ այդ խնդիրները: Ոչինչ առաջվա պես չէ և առաջվա պես չի էլ լինի»:

Դավութօղլուն նաև նշել է, որ հնարավորինս կարճ ժամկետում լուծումներ կգտնվեն նաև պատրիարքական և հիմնադրամների ղեկավարների ընտրությունների հարցում առկա խնդիրների համար:

Անդրադառնալով Հայաստան – Ադրբեջան հարաբերություններին, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրին` Դավութօղլուն ընգծել է. «Եթե հայերը թեկուզ մեկ շրջան հանձնեին, սահմանը կարող էր բացվել»: Ըստ աղբյուրի` նա նաև զգուշացրել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն իրենց ազդեցությունն են ունենում Թուրքիայի հայերի վրա:

Հիշեցնենք, որ Անկարայի «Ankara Palas» հյուրանոցում տեղի ունեցած պաշտոնական ընթրիքին ներկա են եղել Դավութօղլուն` տիկնոջ հետ միասին, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ինչպես նաև` ոչ մահմեդական համայնքների շուրջ 40 ներկայացուցիչներ, այդ թվում` Յեդիքուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Ուսկյուդարի Սուրբ Խաչ հայկական դպրոցի հիմնադրամի նախագահ Թորոս Ալջանը, Շիշլիի Քարագյոզյան հայկական որբանոցի հիմնադրամի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը, «Ակոս» թերթի նորանշանակ գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյանը:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ