11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ծառուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի տարբերությունը. Աշոտյանն անկեղծացավ /վիդեո/

Ժամանակն է Հայաստանի քաղաքական դաշտը պարզեցնել, թողնել այն մարդկանց, ովքեր հասկանում են, թե ինչ է քաղաքական դաշտը, մադկանց, ում տարրական ցենզը հերիքում է լինելու ոչ թե «դոդի Գագո»: Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ում էլ կան մականունավոր պատգամավորներ, Աշոտյանն արձագանքեց, որ նրանք կուսակցություն չեն ղեկավարում, նրանց չեն հրամցնում տեքստեր, որոնք ընթերցում են, ապա հորանջում ու քնում: Աշոտյանը նշեց, որ իր անձնական բաժակը վաղուց էր լսել, բայց արդեն լցվեց նաև կուսակցության համբերության բաժակը:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա գործոնին ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության վրա, ապա Աշոտյանն անկեղծացավ. “”Բարգավաճ Հայաստանը” 2006-ին ստեղծվել է որպես նախագահի աշխատակազմի իշխանական պրոյեկտ, որի նպատաան էր տրոհել իշխանական ռեսուրսը, ապահովել երկրորդ նախագահի ներկայությունը քաղաքական ներկապնակում: Բայց Գագիկ Ծառուկյանի ու երկրորդ նախագահի միջև տարբերություն կա, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կերպար է, նրանց միջև նույնականացման նշան դնելը վիրավորանք է մեր պետականության նկատմամբ”:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ