12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դու պարտավոր ես զբաղեցնել այն տեղը, որն իրականում քեզ հասնում է

«Մենք կոնկրետ քաղաքական ուժի լիդերին ասացինք՝ դու պարտավոր ես զբաղեցնել այն տեղը, որն իրականում քեզ հասնում է: Այսինքն՝ քեզ արժանի տեղը: Հասարակության մեջ էլ մտայնություն կար՝ ով է «Բարգավաճն» ու ինչով է զբաղվում: Այդ բոլոր հարցականների պատասխանն այսօրվա ՀՀԿ խորհրդի նիստը տվեց»,-այսօրվա ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Նա հիշեցրեց, որ 
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Անվտանգության խորհրդի անդամ է, բայց այդ նիստերին «մեր թվարկությունից առաջ» է մասնակցել: 

«Կուսակցության նախագահը հստակ ասաց, որ արգելվել է իրականում որևէ խիստ քննադատական գնահատականներ հնչեցնել: Այս պահից սկսած ամեն ինչ ընկնելու է իր տեղը»,-նկատեց Կարեն Ավագյանը: Ըստ նրա՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքական երևույթ չէ, այլ հիվանդություն, որից մեկ օր առաջ պետք է ազատվել:

«Քաղաքական զարգացումները նման հիվանդություններով հնարավոր չէ: Բոլոր տեսակի նման հիվանդությունները մաքրելուց հետո քաղաքականը դաշտը կլինի նպաստավոր»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ