12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ը մանդատից կզրկի՞ Ծառուկյանին /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի միմյանց հաջորդած նիստերից հետո  ՀՀԿ-ականները լրագրողների հետ զրույցում ասացին, որ ողջունել են նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ նա քննադատել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ավելին հայտնել, որ նա այլևս ԱԱԽ անդամ չէ: 

Գեներալ Մանվել Գրիգորյանն ասաց, որ ողջունել է նախագահի ելույթը, Վոլոդյա Բադալյանը չցանկացավ անդրադառնալ: Սամվել Ֆարմանյանն ու Խոսրով Հարությունյանն էլ նշեցին, որ սա ոչ թե կոնկրետ անձի դեմ է, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի, այլ երևույթի:  

«2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, ապա մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»,-ասաց Նիկոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ