23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բանակի հետ կապված խնդիրները պետք չէ վերածել «Կիսաբաց լուսամուտների»․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

Բանակի երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներին անդրադառնալով՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը եւ քրեական գործն ամբողջությամբ շինծու են, ըստ այդմ՝ անհիմն են նաեւ Խաչատուրովի մեղադրանքն ու ձերբակալությունը․ «Մենք պետք է արձանագրենք, որ Գրիգորի Խաչատուրովը եւ իր հայրը՝ Յուրի Խաչատուրովը, մեր զինված ուժերի ակունքներում կանգնած զինվորականներ են՝ լուրջ ճանապարհ անցած։ Ուստի այս հետապնդումները պետք է դիտարկել այդ շղթայում»։

Օհանյանի խոսքով՝ «Գրիգորի Խաչատուրովն այն սպաներից է, որը մշտապես չի խորշել համարձակ տեսակետներ հայտնել այս իշխանությունների գործողությունների վերաբերյալ»: Համարձակ ու անզիջում մարդիկ, Օհանյանի կարծիքով, հայտնվում են այս իշխանությունների թիրախում։

Մեր զրուցակիցն ասում է, որ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո պարտության առաջնորդն իր թիմով սկսեց բանակի գլխատման գործընթաց՝ փորձելով պարտության ողջ մեղքը գցել բանակի ուսերին, ու հիմա էլ փորձում են կոտրել պայքարող մարդկանց, հավանաբար, նոր վտանգավոր գործընթացներին ընդառաջ:

«Բանակի հետ կապված խնդիրները պետք չէ վերածել «Կիսաբաց լուսամուտների» եւ ցնդաբանություններ ասել։ Միանշանակ է, որ 44-օրյա պատերազմից հետո միակ թիրախ է ընտրվել Հայոց բանակը, հետապնդումները շարունակվելու են, փորձելու են ողջ մեղքը գցել բանակի վրա՝ դրանով փորձելով շեղել օպերատիվ մարտավարական օղակի հրամանատարական կազմի վրա։ Այնինչ 44-օրյա պատերազմից հետո պետք է մանրակրկիտ վերլուծվի ամբողջ պետության՝ ե՛ւ գործադիրի, ե՛ւ օրենսդիրի եւ, առավել եւս՝ դատական իշխանական օղակների գործունեությունը՝ նկատի ունենալով այն անօրինականությունների, բարդակի, խուճապի փաստը, եւ թե ինչ են արել դատական իշխանություններն այդ հարցերում կարգուկանոն հաստատելու համար։ Հիմա միայն շեղել ու ամբողջ մեղքը, պատասխանատվությունը գցել բանակի վրա, անթույլատրելի է, առավել եւս, որ Արցախի պաշտպանության բանակը, կարելի է ասել, մեծամասնությամբ իր առջեւ դրված խնդիրը կատարել է։ Մենք բացթողում ունեցել ենք այն հատվածում, որտեղ ԱՀ ՊԲ եւ ՀՀ ԶՈւ զորամիավորումների համագործակցության տարածքն է եղել, իսկ դրա պատասխանատուն, միանշանակ, ՀՀ գերագույն հրամանատարն է»։

ՀԳ․ Հիշենք, որ շարունակում են կալանավորված մնալ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանը, Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը, օրերս էլ Արցախի դատախազությունը հայտնեց ԱՀ հերոս Վիտալի Բալասանյանի առնչությամբ քրեական վարույթ սկսելու մասին։ Քննություն է ընթանում Ջալալ Հարությունյանի, Մովսես Հակոբյանի, Միքայել Հարությունյանի եւ շատ այլ զինվորականների հետ կապված»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ