10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծխածածկույթ է, Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որևէ կապ չունեն հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ. Գեղամ Մանուկյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այսօրվա երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որևէ կապ չունեն, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ նշելով, թե մի խումբ թուրք պաշտոնյաներ մի քանի տարի առաջ էին անդրադարձել կամրջի վերանորոգմանը։

«Դեռ 2020 թվականի հունիսի 25-ին հայկական մամուլով եղել են բազմաթիվ հրապարակումներ, որ Անիի պատմական կամուրջը վերանորոգվում է։ Սա հերթական անգամ վկայում է, որ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է, որը հրամցնում են մեր ժողովրդին, թե իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ», – ասաց Մանուկյանը։

Պատգամավորն ասաց, թե դեռ 2020 թվականի հունիսին կառավարությունը 2 մլրդից ավելի գումար է հատկացրել Թուրքիայի հետ փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ