17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Այլ երկրներում, որ թունել ես մտնում, Թումանյանի ասած՝ «լիս աշխարհ ես ընկնում, իսկ մեզ մոտ ոնց որ քավարանի վերջին էտապը լինի. Վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհաշինարարության հետ կապված որոշ դիտարկումներ արեց։

Ասաց, թե վերջերս անցել է Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ հատվածով ու արձանագրել է՝ առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ է ստացվել։

«Ես ասել եմ՝ եթե մի տարուց փոսեր չեն հայտնվելու այդ ճանապարհի վրա, կարող ենք արձանագրել, որ բացարձակապես նոր որակի ճանապարհ ենք ստացել», – նշեց վարչապետը։

Նա ասաց, թե Հայաստանում երբեք այդպիսի որակի ու ստանդարտի ճանապարհ չի եղել։

Խոսելով թունելներում տիրող իրավիճակի մասին՝ վարչապետն ասաց, թե Ծովագյուղի թունելն այս ընթացքում մի քիչ լուսավորել են, բայց ընդհանուր տեսքը միջնադար է հիշեցնում։

«Պայմանավորվել ենք, որ Ստեփանավանի, Ծովագյուղի ու Սպիտակի թունելը պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի, ասենք՝ այլ երկրներում, որ թունել ես մտնում, Թումանյանի ասած՝ «լիս աշխարհ ես ընկնում, իսկ մեզ մոտ, որ թունել ես մտնում, ոնց որ քավարանի վերջին էտապը լինի», – նշեց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ