06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցանկության դեպքում հնարավոր է հայ-թուրքական սահմանը բացել. Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է միշտ արձագանքի աղետներին։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը, որպես միջազգային հանրության նորմալ մասնակից, պետք է միշտ արձագանքի նման աղետներին, հատկապես, այսպիսի մասշտաբներով աղետներին ու առաջարկի օգնություն», – ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց նա՝ անդրադառնալով Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելուն։
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա բանակցություններին՝ նա ասաց, թե հումանիտար օգնությունը դրական ազդակ կարող է լինել հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Այո, մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, հույս ունենանք, որ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին ու ավելի արագ արդյունքներ կտեսնենք»,- նշեց Խանդանյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ