07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առանց իշխանության գիտակցության որևէ մեկը չի կպնի քաղաքական գործչի

 «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր շարժման ստեղծումից  27 տարի հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այդ շարժումը տարբերվում է այս տարիների ընթացքում ծագած բոլոր շարժումներից էր, քանի որ դա մարդ-մարդու շարժում էր:

«Մենք այդ շարժման ընթացքում այնպիսի մարդ էինք ստացել, որ մինչ այդ գոյություն չուներ, և հիմա էլ գոյություն չունի: Մարդը դնում էր ֆանտաստիկ նպատակներ ու լուծում էր»,-նկատեց նա:

Մանուչարյանի խոսքով՝ 88-90-ը եղել ենք ամենանկախ վիճակում, թեև ֆորմալ առումով կախյալ էինք, իսկ այսօր օրըստօրե կորցնում ենք մեր անկախությունը: «Մեզ ուժեղները տապալեցին : Մոտ 1000 մարդ մենք ենք կորցրել, մոտ 10000 ադրբեջանական կողմը:

Հիմա ունենք այն ամենն, ինչ երևում է` պատերազմ, զոհվող զինվորներ:
Տեսեք, թե ինչ բծախնդրությամբ ատելություն է սերմանվոմ` ծեծուջարդ, ձևակերպումների ավելի կոշտացում, ամբողջ աշխարհում է ատելության բնազդն իշխում»,-շեշտեց նա:  Մանուչարյանը նկատեց, որ այն ամենն, ինչ տեղի է  ունենում այսօր աշխարհում, փողի համար պայքարի արդյունքն է, իսկ տարբերությունն այն է, թե ով է առաջնահերթություն ունենում: «Հայաստանը բացարձակ արտաքին կառավարման տակ է, այն, ինչ որոշում է  երկրի իշխանությունը, քաղաքական համակարգը, դա բացարձակ արտաքին կառավարման տակ է: Պետք չէ մտածել, որ բոլորը լրտեսներ են, բայց երբ ուղեղիդ մեջ մտցված են այն արարքները, որ կան, այդպես են առաջնորդվում:

Թուլացել ենք, ասում ենք՝ հավես չկա, գնանք, գլուխներս պրծացնենք, բայց աշխարհում ոչ մի տեղ փրկություն չկա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջին ընթացքում տեղի ունեցած բռնություններին, ապա նա նշեց, որ  դրանց հետևում իշխանություններն են կանգնած, որովհետև եթե առանց իշխանության գիտակցության որևէ մեկը կպնի քաղաքական գործչին, միանգամից բանտում կհայտնվի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ