02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի վարած բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը եղել է միշտ. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նոր լսում էի «քպ» կուսակցության պատգամավոր անդրանիկ քոչարյանի հարցազրույցը. նա մոռանալով, որ իրենք են այսօր ՀՀ և ԱՀ անվտանգության պատասխանատուն, չխոսելով գերիների մասին, չխոսելով ՀՀ սահմաններն օկուպացրած ադրբեջանական զինված խմբերի մասին, չխոսելով այն մասին, թե իրենք ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի բացվի Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը` խոսում է նրանից, որ Սերժ Սարգսյանը լռում է, չի արտահայտում իր տեսակետը։
 
Ուզում եմ հիշեցնել, որ Հանրապետական կուսակցությունը 2022 թվականի դեկտեմբերի 14֊ին Կառավարության շենքի մոտ կազմակերպել էր պիկետ, և Սերժ Սարգսյանը բացի նրանից, որ մասնակցություն է ունեցել այդ հավաքին, այլև հատուկ անդրադարձ է կատարել Արցախում ստեղծված իրավիճակին։
Հանրապետականի անդամները գնացել են ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ, ԵՄ դեսպանատներ, նամակներ են ուղղել և խոսել Արցախի մասին։
 
ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանը 30 տարի աշխարհի ամենաբարձր ամբիոններն օգտագործել է, որպեսզի խոսի Արցախի մասին։ Եվ, բացի նրանից, որ խոսել է, նաև իր գործով ապացուցել է, որ իր ավանդն ունի Հայաստանի և Արցախի անկախության, բանակի ստեղծման և հզորացման մեջ։
Սերժ Սարգսյանը միշտ որդեգրել է այն սկբունքը, որ խոսելու փոխարեն պետք է գործել. դրա վառ ապացույցն է 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, երբ հայկական կողմը ունեցավ փայլուն հաղթանակ` և՛ ռազմի դաշտում, և՛ դիվանագիտական դաշտում, և, երբ Ալիևը պնդում էր, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
 
Սերժ Սարգսյանի վարած բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը եղել է միշտ»։
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ