22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը ուժեղ բանակ էր ստացել. «Փաստ»

Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. պատերազմում իր պարտության ու իր իսկ մեղքով ներկայում ստեղծված վիճակի համար պարբերաբար որպես մեղավոր է նշանակում զինվորներին, սպաներին, հրամանատարներին և բանակն ընդհանրապես: Վերջերս էլ հերթական անգամ նա հայտարարեց, թե, ըստ էության, չբարեփոխված բանակ է ժառանգություն ստացել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կեղծում է: «Երբ 2020-ի հուլիսին հայկական կողմը երկու մարտական հենակետ էր վերցրել, Փաշինյանը փորձեց իր անունը ռազմական հաղթանակների հետ կապել:

Ժամանակին ամեն Աստծու օր նման օպերացիաներ էինք անում, այնքան սովորական էր դա, որ որևէ մեկը պարգև չէր էլ ստանում՝ համարելով, որ իր պարտականությունն է կատարել: Հիմա Փաշինյան Նիկոլը երևի նաև հիշողության կորուստ ունի: Մոռանում է, որ նույն 2020-ի հուլիսին պարգևներ բաժանելուց զատ ասում էր, որ հայկական բանակը կրկին վերահաստատեց տարածաշրջանում իր ուժեղ լինելու հանգամանքը, մի փունջ կենաց էր ասում: 

Այսինքն, Փաշինյանը, որպես ժառանգություն, տարածաշրջանում ուժեղ բանակ էր ստացել, որն իրականություն է: Մինչդեռ նա փայլուն կերպով այդ նույն բանակը 2018ից սկսած «չարեփոխումների» հետևանքով բերեց մի վիճակի, երբ մեր առջևից փախչող թուրքը կարողացավ մեզ դասեր տալ: Հիմա Փաշինյանը ստում ու կեղծում է, երբ ասում է, թե բանակը 1997-ից զարգացում չի ապրել: Այս ստախոսը ընդամենն ուզում է մանիպուլացնել, իրենց իսկ բառամթերքով ասած՝ «կռուտիտներ» անել:

Չի ստացվի, իր ու իր քաղաքական թիմի փուչիկը վաղուց է պայթել: Մեծ հաշվով, այլասերումների ու պղծության քարոզչությամբ զբաղվողների, այսպես կոչված, քաղաքական թիմը չէր կարող հայրենանվեր գործ անել, կառավարիչներ չունենալով՝ չէր կարող երկիր կառավարել»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Նահապետյանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ