22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծառուկյանն իշխանության պահեստայինն է, Քոչարյանը՝ Պուտինի աշխատողը. փոխադարձ վիրավորանքներ /վիդեո/

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ճիշտ է համարում այն, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրեն ընդդիմություն չի անվանում: ՛՛Նա իր բոլոր հյուրանոցներոն, կազինոներով մեկ ժամվա մեջ կարող  է կորցնել այս ամենը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Ըստ Խզմալյանի՝ Գագիկ Ծառուկյանը սերտ կապերի մեջ է  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ով ՛՛աշխատավարձ է ստանում Վլադիմիր Պուտինից՛՛:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը չհամաձայնեց Խզմալյանի հետ, հորդորեց փաստեր ներկայացնել Քոչարյանի կողմից գողցված փողերի վերաբերյալ, ինչի մասին ակնարկեց Խզմալյանը: Ապա բանախոսներն անցան Ռուսաստան-Արևմուտք թեմայի վերաբերյալ բանավեճին, Իսագուլյանը խոսեց Արևմուտքի թերությունների, իսկ Խզմալյանն էլ ԵՏՄ-ի բացասական հետևանքների մասին, և արդյունքում նրանք հասան վիրավորանքների:  Իսագուլյանն ակնարկեց, որ Խզմալյանին ֆինանսավորում են Արևմուտքից:

Ապա բանախոսներն անեկդոտներ էին փորձում պատմել, աղջիկների նկատմամբ վերաբերմունքից խոսել, Խզմալյանն արձագանքեց. ՛՛Դուք ինձ պարկեշտությո՞ւն եք սովորեցնում այս ձևով՛՛,-ասաց ու ասուլիսի ավարտից հետո անմիջապես հեռացավ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ