06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ահա թե ինչու եղավ հոկտեմբերի 27-ը»

՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը կարծում է, որ ազգային անվտանգությունը լրջորեն վտանգված է: ՛՛Այն կառույցները, որ պետք է պահպանեին ազգային անվտանգությունը, 25 տարվա ընթացքում երկու անգամ տապալեցին իրենց աշխատանքը, եթե դա պետության ու ազգի անվտանգությունն էր, ոչ թե այլ նպատակին է ուղղված՛՛,-լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Խզմալյանը:

Ըստ նրա՝ հայերն այսօր մտել են մի շատ լուրջ գործընթաց, որը բնութագրվում է աշխարհում և տարածաշրջանում շատ բուռն զարգացումներով: Մեր քաղաքական, տնտեսական ճիշտ ընտրությունից է միայն կախված այն, թե ինչպես ենք մուտք գործելու 21-րդ դար` անկախ, թե մնալու ենք ՛՛մարտի մեկի՛՛ մեջ տոգորված ցեղախումբ, որ տեսել է ցեղասպանություն:

՛՛Փոխվել է մեր ազգի ոչ միայն քանակական կազմն, այլև որակականը: Ստեղծվել է ռազմաֆեոդալական իրավիճակ, երբ մեզանում ոչնչացվել է միջին դասը: Առանց այդ մարդկանց, առանց այդ սեփականատերերի, որ պաշտպանում են իրենց սեփականությունն, իրենց դասն, իրենց օրենքը, որ պիտի լինի հավասար բոլորի համար, չի լինում հեղափոխություն, չի լինում հեղաշրջում, լինում է պալատական հեղաշրջում, որում մենք տապակվում ենք արդեն երկու տասնամյակ՛՛: Կինոռեժիսորը շեշտեց, որ Ռուսաստանի իշխանության տակ է անցել Հայաստանը:  

՛՛Հայաստանի առանցքային դերը շատ կարևոր է: Մի մոռացեք որտեղից, ինչպես ընդունված է ասել, սկսեց սովետական միության կործանումը և կհասկանանք՝ որքան կարևոր էր նեոկայսերական Ռուսաստանի համար Հայաստանը, և ահա ինչու եղավ այն, ինչ եղավ հոկտեմբերի 27-ին Հայաստանում:

Այդ շրջանում ամփոփվեց ռազմաֆեոդալական համակարգը, իսկ բուրժուադեմոկրատական  համակարգը մեզնում չի կայանում, որովհետև քանդվեց միջին դասը՛՛,-եզրափակեց Խզմալյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ