22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Եթե Փաշինյանը գիտակցում է, որ չկա զիջման գիծ, ինչո՞ւ է ամբողջ իշխանական քարոզչամեքենան առավոտից երեկո զիջումների մասին խոսում՝ որպես խաղաղության երաշխիք»

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին՝ գրում է. «Փաշինյանը իր ասուլիսի վերջում Aravot.am-ից Հռիփսիմե Ջեբեջյանի հարցին ի պատասխան մի շարք հակասական բաներ ասեց, բայց մի միտք կարևոր էր, նա խոստովանեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում ոչ նախկինում, ոչ ներկայում «չկա զիջման գիծ»: Չկա գիծ, որ իմանանք մինչ սա զիջում ենք և հետո խաղաղություն կլինի:

Այս պարզ ճշմարտության մասին ինքս եմ բազմիցս գրել և փաստերով ապացուցել: Բայց հարց՝ եթե Փաշինյանը գիտակցում է, որ չկա զիջման գիծ, ինչո՞ւ է ամբողջ իշխանական քարոզչամեքենան առավոտից երեկո զիջումների մասին խոսում՝ որպես խաղաղության երաշխիք: Եթե զիջումները չեն բերելու խաղաղության, ինչը պարզից էլ պարզ է, ապա ինչու՞ չեն պատրաստում հանրությանը դիմադրության՝ հոգեբանական, տեղեկատվական, ռազմական և այլ առումներով: Ինչո՞ւ է տարվում ստի, կեղծիքի, կեղծ օրակարգերի և բթացման քարոզ, երբ իրականությունը փաստում է, որ մենք պետք է դիմադրենք, հակառակ դեպքում՝ պետություն չենք ունենա…

Երբ զիջում ես, թուլանում ես, թուլանում ես, ավելի խոցելի ես դառնում և դա անվերջանալի գործընթաց է՝ ընդուպ մինչև պետականության կորուստ: Իսկ չզիջելու համար պետք է սովորել ուժեղ լինել, այլ ոչ թե պարտությունը սարքել խարան և հարցականի տակ դնել մեր պետության գոյությունն առհասարակ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ