22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դատարկագլուխ է նա, դավաճան է նա, ով միջազգային նորմեր ցուցանելով է հրաժարվում Արցախից. Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես հրեաները երբեք չեն հաշտվելու արաբների հետ, այնպես էլ հայերը երբեք չեն հաշտվելու թուրքերի հետ:
Պատճառը շատ պարզ է, միևնույն տարածքները նշված կողմերը համարում են իրենցը, միևնույն որոշ տարածքներ նշված կողմերը համարում են սրբատեղի:

Իսրայելը, ի տարբերություն մեզ, այսինքն հրեաները, ի տարբերություն հայերիս, իշխանության են բերել ծայրահեղ ազգայնականների, իրենց նախկին վարչապետ Նաթանյահուն էլ կրկին վարչապետ է: Իսկ նրա ծրագիրը ներառում է իսրայելական բնակավայրերի էլ ավել ամրապնդումն ու ընդլայնումը: Ովքեր պատմությանը ծանոթ չեն, 1967-ի հերթական իսրայելա-արաբական պատերազմին՝ 6-օրյա պատերազմին, Իսրայելը Հորդանանից գրավում է Հորդանան գետի արևմտյան ափը, որ պարզապես կոչվում է Արևմտյան Ափ (West Bank), որը պաղեստինցիները իրենց հայրենինքն են համարում, որտեղ հիմա բնակվում է մոտավոր այնքան պաղեստինցի, որքան Հայաստանում հայ: Չնայած, 1967-ից սկսած Վեսթ Բանկը գտնվում է Իսրայելի տիրապետության տակ, և Իսրայելը այստեղ բնակեցրել է ավելի քան կես միլիոն հրեա, ստեղծել է ավելի քան 200 բնակավայր, ցանկապատել և զատել է իր ու պաղեստինյան բնակավայրերը, մետր առ մետր բնակեցնելով իրենով է անում տարածքը՝ միջազգային հանրությունը Վեսթ Բանկը Իսրայել պետության մաս չի ճանաչել: Սրանով հանդերձ, Նաթանյահուն ավելի կտրուկ քայլեր անելու ծրագրով հետ է եկել և նոր հակամարտությունը պաղեստինցիների, հորդանանցիների, լիբանանցիների, եգիպտացիների և այլ արաբների հետ անխուսափելի է:

Մեզ էլ հակադրվում են թրքական մի քանի պետություններ, մեր ճանապարհն էլ՝ պայքարն էլ բարդ է, սակայն դա ավելի բարդ չէ, քան հրեաներինն է:

Դատարկագլուխ է նա, դավաճան է նա, ով միջազգային նորմեր ցուցանելով է հրաժարվում Արցախից: Արցախը Աստծո կողմից որոշված հայկական տարածք է:

Հակադարձելով երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, ազգային ազատագրական պայքարը ուրացած, մեր զրկանքները ուրացած, մեր ազգային նպատակները դավաճանած անձի ամանորյա ուղերձում հնչեցրածին, վստահաբար պնդում եմ, որ Արցախը հայկական է և ով կաջակցի նրան դա ադրբեջանական դարձնել՝ դավաճան է և բոլոր այդ մարդիկ ստանալու են իրենց հատուցումը: Ազգային պայքարը օրերով կամ տարիներով չէ գրվում, դա գրվում է տասնամյակներով և դարերով, իսկ այս ամոթալի օրերը պատմության գրքերում լինելու են թռուցիկ պարագրաֆներ, իսկ Արցախը լինելու է հայկական:

Հայը թուրքի հետ չի հաշտվելու, քանի դեռ ցեղասպան պետությունը չի ճանաչել իր կատարած ոճիրները, չի զղջացել և չի հատուցել: Հայի ազատագրական պայքարից շեղվողն ու մեր զրկանքները ուրացողը դավաճան է: Չկա սրան այլընտրանք կամ այլակարծություն: Սա է մեր համար Աստծո կողմից գրված ճշմարտությունն ու ճանապարհը, սրանից շեղումը մեր գոյության դադարումն է:

Բոլոր հայերը պարտավոր են սա իմանալ, ով կշեղվի սրանից ազգադավ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ