22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵՊՀ-ում ֆինանսական դեֆիցիտ է առաջացել․ «Հրապարակ»

Մեր տեղեկություններով՝ Երեւանի պետական համալսարանն ընթացիկ տարվա բյուջեն փակել է պակասորդով, ԵՊՀ մեր աղբյուրները մոտ 2 միլիարդ դրամի մասին են նշում։ Սա նշանակում է, որ մայր բուհում չհաշվարկված կամ, պատկերավոր ասած, ամբախ-զամբախ ծախսեր են արել։ Պակասող մասն էլ լրացրել են ԵՊՀ նախկին ռեկտոր, երջանկահիշատակ Արամ Սիմոնյանի ժամանակվա խնայողությունների ֆոնդից։ Եվ չնայած փաստը լուրջ խնդիր է եկող տարվա համար, սակայն ուշագրավ է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նախօրեի նիստում հավանություն է տվել ռեկտորի ներկայացրած հաշվետվությանը` բավարար գնահատել 2021-22 ուստարվա գործունեությունը։

Ինֆորմացիայի վերաբերյալ ԵՊՀ խոսնակից մեկնաբանություն խնդրեցինք, սկզբում նա գրավոր հարցում ուզեց՝ ասելով, որ երկար գործընթաց է, ապա մի քանի րոպե անց, չսպասելով հարցմանը, կապվեց մեզ հետ՝ ասելով, որ մի բան էլ ավելցուկով են փակել՝ 600 մլն դրամով, իսկ հաշվետվությունը կներկայացնեն ապրիլին։ Մինչդեռ դեկտեմբերի 20-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստին ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը բառացիորեն խոստովանել է պակասորդի մասին, եւ դա տեղ է գտել պաշտոնական հաղորդագրության մեջ:

««Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2023 թ․ համախմբված եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը՝ հավաստելով, որ ԵՊՀ 2023 թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը դեֆիցիտային է, իսկ դեֆիցիտի լրացման աղբյուրը 2023 թ․ հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված դրամական միջոցների մնացորդն է»,- ասել է Գալստյանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ