11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ծառուկյանը թակում է դուռը /վիդեո/

Այս պահին մոտ 2 000 քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց իրականացնում են բողոքի ակցիա` “Մենք բոլորս Արտակ ենք” կարգախոսով: Այստեղ են ԲՀԿ , ՀԱԿ և ՛՛Ժառանգություն՛՛  խմբակցությունների պատգամավորները, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց, որ ճանաչելով Արտակին, բացառում է ցանկացած միջանձնային հարաբերությունների արդյունքում բռնությունը ակտիվիստի նկատմամբ: Կատարվածը ըստ Բաբայանի` միանշանակ կապված է Արտակի քաղաքական գործունեության հետ: Բաբայանը նշեց նաեւ, որ Արտակը ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ է եւ բավական ակտիվ:

Լրագրողի դիտարկմանը, թե որպես “Կասեցում” շարժման ակտիվիստ Արտակը ամենաակտիվներից չէր, ինչու հենց նա, Բաբայանը պատասխանեց, որ նման դեպք կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ, որովհետեւ վերջին դեպքերը դիտարկելով` հասկանում ենք, որ մենք բոլորս ցանկացած պահի վտանգված ենք:

Բաբայանը նշեց, որ իրենք կառավարությունից պահանջելու են դեպքերի զարգացման օբյեկտիվ իրավական ընթացք:

Հիշեցնենք, փետրվարի 7-ին բռնության է ենթարկվել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, “Կասեցում” շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը: Այս առնչությամբ ԲՀԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել` մեղադրելով կատարվածի մեջ բարձրագույն իշխանությանը.

“Երկրում կուտակված խնդիրները լուծելու, պետության և ժողովրդի առջեւ ծառացած  ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, երկրում ներքին համերաշխության մթնոլորտ ապահովելու փոխարեն քաղաքական իշխանությունն ընտրում է դարանակալած առևանգման, թիկունքից հարվածելու, ծեծի թուլամորթ գործելաոճը”:

Ակցիայի մասնակիցները այս պահին երթով շարժվում են ՀՀ գլխավոր ոստիկանություն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ