Սեփական պետության շահեր դավաճանողը դաշնակցին մի րոպեում կդավաճանի. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուս դաշնակիցներ ,Նիկոլը ոչ մի լավություն անպատասխան չի թողնում։
Դուք էիք ասում՝ он – не предатель.
Դե հիմա վայելեք «не предатель» Փաշինյանի հավատարմության պտուղները։
Նա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ձայն ձայնի տված հանդես է գալիս ռուս խաղաղապահների դեմ ՝ ջանք չխնայելով նրանց հեռացնել տարածաշրջանից։
Մի քանիսն էլ կային ասում էին՝ куда он денется.
Սեփական պետության շահեր դավաճանողը դաշնակցին մի րոպեում կդավաճանի»։