11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սպասողական /վիդեո/

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ ցեղասպանության համահայկական հռչակագիրը ուղղված է երեք խմբի. ՛՛Համայն հայությանը՝ և սփյուռքին, և հայաստանաբնակ հայերին, և աշխարհին, և Թուրքիային: Դա մեր քաղաքական ու պահանջատիրական հայտն է աշխարհին ու Թուրքիային, որ մենք չենք մոռացել, մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել և հայ ժողովրդին, որ մենք պետք է շարունակենք պայքարը՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Արշակյանը: 

Ազատ Արշակյանի խոսքով՝ հռչակագրում շատ լավ ներկայացված են պատմական փաստերը,  որ հայ ժողովուրդը հոսանքին հակառակ թիավարեց հարյուր տարի: ՛՛Հայ ժողովուրդն անակնկալ մատուցեց ամբողջ աշխարհին: Եղեռնից հետո մեծ տերությունները կարծում էին, որ հայ ազգը, ավելի ճիշտ մեր պետականությունը կվերանա:

Հիմա մենք հասել ենք այս վիճակին, որ լճակ է` հոսք չկա: Մենք հիմա հոսանքին ոչ հակառակ ենք գնում, ոչ համընթաց ենք գնում, մենք կանգնած ենք լճի մեջ, ու հռչակագիրն ազդարարում է  մեր սպասողական վիճակը:

Մենք սպասում ենք իրադարձություններին: Անընդհատ պետք է զգոն լինենք, ոչ մի վայրկյան չթուլանանք, նիրհել չի կարելի, արժի, որ պայքարենք, արժի, որ մնանք՛՛:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ