23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ալեն Սիմոնյանն ակնկալում է, որ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքները կարտացոլվեն «հողի վրա»

Հայաստանը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով զբաղվել Լաչինի միջանցքում առաջացած խնդրով և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով չի սահմանափակվելու: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից հետո «հողի վրա» ի՞նչ գործընթացներ են սպասվում:

«Շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով զբաղվել Լաչինի միջանցքում առաջացած խնդրով և սրանով չենք սահմանափակվելու: Միանշանակ է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, որովհետև դա հումանիտար աղետ է առաջացնելու, և ակնկալում ենք, որ դա «հողի վրա» իր արտահայտությունը կունենա: Անկեղծ, ինձ մոտ տպավորություն է, որ Ադրբեջանը նույնպես այսօր իր գործողությունների հետևանքով ինչ-որ չափով փակուղում է հայտնվել, որովհետև, ենթադրում եմ, չէր սպասում նման արձագանքի»,- եզրափակեց Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ