11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Գեղեցիկ դահլիճ էր, խոսք չկա, բայց թե ինչու է տրամադրում տենց անուշ քնի, անհասկանալի է՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկ հրավիրած խորհրդաժողովին.

Երեկ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի ՛՛դարակազմիկ՛՛ խորհրդաժողովը։ Ընդհանուր տպավորությունս ամփոփեմ մեկ նախադասությամբ՝ փուչիկ միջոցառում էր։

Ոնց էր երևում Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը. ոչ մի քաղաքական ուղերձ խորհրդաժողովը չէր պարունակում։ Իսկ դեմքերի ու մասնակիցների առումով կատարյալ սնանկություն էր. ոչ մի նոր, հետաքրքիր բան ո՛չ դեմքերի, ո՛չ էլ ելույթների ու ասելիքի առումով։

Ըստ էության, Ծառուկյանը վախեցած է սահմանադրական բերեփոխումներից, որոնք անկախ իր քմահաճույքից, տեղի են ունենալու։ Վախեցած է, որովհետև մի պահ մտքով անցել էր նախագահի թեկնածու լինել։

Ամենատպավորիչը, թերևս, սրահն էր, որը, սակայն, կարելի էր օգտագործել այլ նպատակներով։ Գեղեցիկ դահլիճ էր, խոսք չկա, բայց թե ինչու է տրամադրում տենց անուշ քնի, անհասկանալի է: Ինչպես ասում են, նյութական ռեսուրսների մասին անընդհատ շեշտողին աշխարհը նյութական ռեսուրս է թվում, քաղաքականությունն էլ՝ տաքուկ գանձարան:
Այսքանը առաջին տպավորության մասով: Քաղաքական գնահատականները՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ