Իսկապես առաջընթաց է /վիդեո/
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը թռուցիկ հետևել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի ընթացքին: Այսօր ԱԺ ճեպազրույցներին ժամին նա այսպես գնահատեց Ծառուկյանի ելույթը. ՛՛Նախ մենք արդեն ասել էինք, որ մեզ համար ցանկացած ջանք, որ ուղղված է Հայաստանում շուտափույթ իշխանափոխության իրականացմանը, կողմ ենք: Մեզ համար ԲՀԿ-ը շատ վստահելի գործընկեր է, ում հետ համագործակցում ենք:
Ելութն իսկապես առաջընթաց է, առաջին անգամ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն հարց դրեցին Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ՛՛: Զուրաբյանը շեշտեց, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դաշինքը շատ արդյունավետ է, տարբեր մոտեցումներ կան մարտավարության հարցում, ՀԱԿ-ը կողնակից է ավելի արմատական լուծումների, և հիմա ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դիրքորոշումները աստիճանաբար մերձենում են:
՛՛Մարտավարական տարբերություններոը գնալով հարթվում են, և այդ տարբերությունը գնալով ավելի մեղմ է դառնում, Ծառուկյանի ելույթը ևս մեկ քայլ էր այդ տարբերությունը հարթելու ուղղությամբ՛՛,-եզրափակեց նա: