11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Ինչ-որ քաղաքական խաղեր են՛՛

՛՛Քառօրյան հագեցած էր, ու պառլամենտական մշակույթը կարողացավ տեսանելի դառնալ՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ այս քառօրյայի ընթացքում քննարկվող կարևոր հարցերից մեկը Վերահսկիչ պալատի հաշվետվությունն էր, որի ժամանակ ԱԺ չէր ներկայացել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ խորհրդի անդամն էր զեկուցում:

՛՛Շատ ցուցադրաբար անտեսվեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը: Սա այն հարցն է, որ ՎՊ նախագահը պետք է զեկուցի՛՛,-Հակոբյանն ընդգծեց, որ  նույնիսկ եթե Զաքարյանն իրավունք ուներ չներկայանալ, ապա նրան պետք է փոխարիներ տեղակալը, այս դեպքում նույնիսկ տեղակալը չէր, խորհրդի անդամ էր:

՛՛Բացահայտ խախտվեց օրենքը: Ինչ-որ քաղաքական խաղեր են տեղի ունենում՝ ի հաշիվ Ազգային ժողովի արժանապատվության՛՛,-շեշտեց նա:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ