Այս դավաճանների համար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ի սկզբանե չի եղել գերակայություն. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիշեցնեմ, որ այս դավաճանների համար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ի սկզբանե չի եղել գերակայություն։
«Սեփական կետից» Արցախյան բանակցությունները սկսող ոհմակը նախկինացավի անվան տակ իրականում իշխանազավթման հենց սկզբից չէր թաքցնում, որ փաստացի եկել է Արցախն Ադրբեջանի կազմ փոխանցելու։
Ահա թե ինչ էր բարբաջում այդ կապակցությամբ 44-օրյա պատերազմի իրական մեղավորներից եւ ազգային դավադրության պարագլուխներից մեկը՝ Նիկոլի կեղտոտ աղխարհաքաղաքական խոհանոցի «շեֆ-խոհարար» Զոհրաբ Մնացականյանը։
Ժողովրդի, Աստծո եւ օրենքի առջեւ պատասխան եք տալու բոլոր մեղավորներով՝ փնթի կապիտուլյանտից մինչեւ ինտիլիգենտ արտաքինով մարդասպան»։