11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանափոխություն՝ առանց ցնցումների

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի ժամանակ նշեց, որ երկիրը հասել է այնպիսի վիճակի, որից կարելի է դուրս գալ արմատական փոփոխությունների միջոցով: Մարգարյանն ասաց, թե սա բարդ խնդիր է, ենթադրում է անձնական, քաղաքական ամբիցիաների հրաժարում, հակառակ դեպքում գործընթացը դատապարտված է ձախողման:

՛՛Այլ հարց է՝ ինչ ճանապարհով ենք հասնելու սրան: Մենք չենք ուզում ունենալ ցնցումներով լեցուն իրավիճակ, չենք ուզում մայդաններ ու մեզնից կախված ամեն ինչ կանենք: Բայց որ դա տեղի չունենա, պետք է դրա համար աշխատեն նաև իշխանությունները: Նրանց գործունեության արդյունքում կարող է լարվածություն ստեղծվել: Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացումների՛՛- նկատեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ