՛՛Վարիչ մեքենան մտել է մի թունել, որի վերջում լույս չի երևում՛՛
_1423135753.jpg)
Երդվյալ ազատամարտիկների միությունն իր ներկայացուցչական կազմով նույնպես մասնակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին:
՛՛Մեր միությունը չհանդիսանալով քաղաքական կառույց, չի կարող անտարբեր լինել մեր երկրին վերաբերող հարցերի նկատմամբ: Բարձրացված ժողովրդական ալիքի բուն պատճառը երկրում տիրող սոցիալական անարդարությունն ու ոտնահարված արժանապատվությունն է, որը երկրի ճակատագիրը դրել է հարցականի տակ:
Հատկանշական է երկրում կործանարար բնույթ կրող արտագաղթը: Այս իրավիճակի գլխավոր պատճառը ոչ հայրենասեր մարդկանցով ձևավորված վարիչ մեքենան է՛՛,- ելույթում ասաց Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը: Նա նշեց, որ մեծ ցավ է, երբ տեսնում են, որ գավառական մտայնության տեր մի չինովնիկ, գործելով նենգախաղի օրենքներով, դարանակալված, իր ենթականերով կարող է ծեծի ենթարկել ազատամարտիկի` նրա իսկ արյամբ հաղթանակած երկրում:
՛՛Երկիրը դուրս է եկել իր զորության ուղուց, առավել սարսափելին այն է, որ երկրի իշխանավորները հայրենասիրությունը խառնել են ապրանքի հետ, հայրենասեր լինելու համար նրանցից արտոնագիր է պետք ունենալ, դարձրել են իրենց մոնոպոլիան: Վարիչ մեքնենան մտել է մի թունել, որի վերջում լույս չի երևում՛՛,-եզրափակեց նա: