29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Արտահերթ ընտրությունների միջոցով՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրա խորհրդաժողովի ժամանակ խոսեց իշխանության սխալներից, թերություններից: Ըստ նրա՝ երկրում այս տարիների ընթացքում իշխանության կողմից միլիոնների թալան է եղել: ՛՛Գողոն է արվել այս բոլոր տարիների ընթացքում:

Երկրում ստեղծված ծանրագույն իրավիճակի պատճառներից մեկն էլ անարդարության համակարգան է, իշխանության անպատժելիությա ն մթնոլրտը՛՛,-նկատեց նա: Սարգսյանի խոսքով՝ գործող իշխանությունն ունակ չէ երկրում որևէ բարեփոխում անելու: ՛՛Ներքաղաքական  ասպարեզում ևս իշխանությունները ձախողվել են:

Շան գլուխը թաղված է քաղաքական ու տնտեսական մենաշհորների միաձուլման մեջ՛՛,-շեշտեց պատգամավորը:

՛՛Ժողովրդի համբերության բաժակը լցված է, պետք է անցնել ակտիվ հանրահավաքային գործընթացների ու արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել ազգընտիր իշխանություն՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ