06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Մնում է Ծառուկյանի համաձայնությունը. Ժամանակ

Հնարավոր է արդյոք Գագիկ Ծառուկյանը ընդունի ժողովրդի պահանջը ու իշխանափոխության խնդիր դնի: Այս հարցի շուրջ ՛՛Ժամանակը՛՛ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ: 

Գրասենյակային հանդիպումների ընթացքում ժողովրդի մոտ ինչպիսի տրամադրվածություն է նկատվում, հարցին Մանուկյանը պատասխանել է. 

՛՛Ամեն մի գրասենյակ տարածքային պատասխանատուները ներկայացրել են իրենց արձանագրությունները, որոնց մեջ ամփոփ գրված են ժողովրդի կարծիքները եւ մենք դրանք ամփոփ ներկայացրել ենք մեր քաղխորհրդին ու պրն. Ծառուկյանին: Միանշանակ ժողովրդի կողմից իշխանափոխության պահանջը դրված է, առկա է եւ օրհասական է: Միեւնույն ժամանակ պահանջում են, որ արագ գնանք այդ քայլին՛՛: 

Մնում է ժողովրդի այդ պահանջին Ծառուկյանը տա իր համաձայնությունը, լրագրողի դիտարկմանը Աբրահամյանն այսպես է պատասխանել. 

՛՛Դրա համար փետրվարի 5-ին կազմակերպված է ժողով, որտեղ էլ դա կքննարկվի՛՛: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ