՛՛Հերիք է էլի՛՛ /վիդեո/
Քաղաքական գործիչ, ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը չի կարծում, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի չմասնակցելը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին եռյակի ՛՛մահ՛՛ է նշանակում: ՛՛ԲՀԿ-ը կազմակերպում է, շատ լավ է անում. չէ՞ որ հայտարարվեց, որ դրանից հետո հանդիպելու են առաջնորդները, ամեն ինչ նորմալ է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա:
Հարցին, թե հերթական ընտրությունների պետք է սպասել, թե եռյակը, հնարավոր է, մինչև հերթական ընտրություններ իշխանափոխություն անի՞, Եղիազարյանը պատասխանեց, որ երկիրն անապահով է դարձել, որտեղ արտագաղթն ամեն տարի աճում է, ՌԴ-ից եկող տրանսֆերները պակասում են: ՛՛Ժողովուրդը պետք է հասկանա, որ հերիք է էլի, այնպես որ սպասենք փոփոխությունների՛՛:
Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում: